Սերժ Սարգսյանը համոզվեց՝ Ապրիլյան հանձնաժողովը քաղաքական շահարկումների նպատակ չունի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News 

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին անհնար է ամբողջությամբ բաց խոսել։ Այդ ինֆորմացիան կրողը սահմանափակված է և չի կարող այդ տեղեկատվությունը տալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե առաջիկայում պատրաստվում է մեծ ասուլիս հրավիրել և ասել այն, ինչ գիտի։

Կարապետյանն արդյունավետ է համարում նախկին Գերագույն գլխավոր հրամանատարի հետ հանդիպումը՝ նշելով, որ շուրջ հինգ ժամ տևած քննիչ հանձնաժողովի նիստում Սերժ Սարգսյանին տրվել են անխտիր բոլոր հարցերը։

Նրա գնահատմամբ՝ Սարգսյանը ներքուստ համոզվեց, որ քաղաքական շահարկումների որևէ նպատակ չկա։
«Մեր հանձնաժողովի որևէ անդամ երբևէ կասկածի տակ չի դրել Ապրիլյան հերոսամարտը։ Խորհուրդ կտամ այս մասով չշարունակել մանիպուլացնել։ Այստեղ պետք չէ հարցը բերել հաղթանակ, թե՞ պարտություն տիրույթ։ Հանձնաժողովը չի որոշում՝ մենք հաղթել, թե՞ պարտվել ենք։ Երկրորդ կարծիք չկա»,- ասել է Կարապետյանը։

Շարունակությունը՝ տեսանյությում։