Կոտայքի մարզում Mercedes-ը կոտրել է քարե պարիսպն ու մասամբ հայտնվել տան բակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

,

Ապրիլի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22: 40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 VQ 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռավան գյուղի 10-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է թիվ 55 տան քարե պարսպին: Ինչպես հայտնում է Shаmshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին, որ շտապօգնությունը վարորդին և ուղևորին տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց գնալ՝ հայտնելով, որ վնասվածքներ չեն ստացել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշվում է, որ բախման հետևանքով քարե պարիսպը փլուզվել է: