Հրազդանում փայտյա տնակ է այրվել, ներսում՝ կուտակած վառելափայտ և 2 դեկորատիվ ծառ. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

աին

Ապրիլի 17-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի Դուրյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ինքնաշեն տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին, մարվել՝ 17:52-ին:

Ամբողջությամբ այրվել են Արթուր Ա.-ին պատկանող ինքնաշեն փայտյա տնակը (մոտ 16 քմ), ներսում կուտակած վառելափայտ (մոտ 8 խմ) և 2 դեկորատիվ ծառ: