Հնարավոր է կարիերաս ավարտեմ Լիոնում․ Բենզեմա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News       

Բենզեմա

Կարիմ Բենզեման հիշում է իր նախկին ակումբը, որտեղից տեղափոխվել է մադրիդյան թիմ․

«Ամեն ինչ Լիոնի շնորհիվ էր։ Վերադառնա՞լ այնտեղ։ Հիմա հարմար ժամանակ չէ, ցանկանում եմ հետագայում «Ռեալում», աշխարհի լավագույն ակումբում պատմություն կերտել։ Ի՞նչ կլինի հետո, ոչ ոք չգիտի։ Հնարավոր է կարիերաս ավարտեմ Լիոնում։ Ինչո՞ւ ոչ»,- «Լիոնի» ակումբային հեռուստաընկերությանն ասել է Բենզեմանը։

Բենզեման «Ռեալ» է տեղափոխվել «Լիոնից»՝ 2009-ին: Այս ընթացքում գալակտիկոյում նա դարձել է 241 գոլի հեղինակ: