Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ  պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արցախի միջեւ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։

Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել  է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։