Թեղուտում մեքենայի զննությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել. 3 տղամարդ բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

զենք

Ապրիլի 17-ին՝ ժամը 18.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով, Թեղուտ գյուղի տարածքից բերման են ենթարկել 57, 30 և 43-ամյա երեք տղամարդու՝ նրանց «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հանդերձ։

Զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է ապօրինի պահվող, գործարանային համարը ջնջված, 16 մմ տրամաչափի և գործարանային համարով, 12 մմ տրամաչափի որսորդական հրացաններ, տարբեր տրամաչափի 12 փամփուշտ, 25 և 23 սմ երկարությամբ երկու դանակ: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ևս 5 փամփուշտ և դանակ։

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

`