Օժանդակություն՝ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին․ ծրագիրն արդեն գործում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ սոցիալական աջակցության 9-րդ միջոցառումը, այն է՝ օժանդակություն մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, արդեն գործում է:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26․500 դրամ։ Դիմելու համար անցե՛ք այս հղումով՝ https://bit.ly/2wNh3zK։

Հակաճգնաժամային սոցիալական մյուս ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ https://dimum.ssa.am/։

Հարցերի դեպքում զանգահարե՛ք՝ 011 300 114 հեռախոսահամարին։