Ապրիլի 12-ից 18-ը շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

հասարակական

Ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից։

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: