Կարևոր է հասկանալ, թե ով է նախաձեռնել Սարգսյանի հանդիպումը Քոչարյանի հետ ԱԱԾ մեկուսարանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

քաղաքական

«Ամեն ինչ շատ ավելի լուրջ է։

Մարիա Զախարովան հանկարծ հիշում է Արցախի մասին և հայտարարում, որ կորոնավիրուսը չի խոչընդոտում Արցախի շուրջ ընթացող գործընթացներին։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը հեռախոսազրույց է ունենում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ'Բրայենի հետ և քննարկում Արցախի կարգավորման հարցը։

Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է ԱԱԾ մեկուսարանում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի 4 ժամ տևողությամբ հանդիպում։

Հիմա հարց. ինչի՞ մասին էր Փաշինյանի երեկվա ուղերձը։

Հ.Գ. Կարևոր է հասկանալ, թե ով է նախաձեռնել և ի՞նչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանի հանդիպումը Քոչարյանի հետ ԱԱԾ մեկուսարանում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։