Կոբի Բրայանտի և նրա դստեր պատվին մրցանակ է հաստատվել. WNBA

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

կոբի

Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիան (WNBA) մրցանակ է սահմանել «Լոս Անջելես լեյքերս» թիմի հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և նրա դստեր՝ Ջիանայի պատվին, որոնք զոհվել են ավիավթարի հետևանքով: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Մրցանակը կշնորհվի այն անձին կամ անձանց խմբին, որոնք զգալի ներդրում են ունեցել կանանց բասկետբոլի ժողովրդականության, ընկալման և զարգացման գործում, հավելել է լիգայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են բոլոր ութ ուղևորները, Բրայանտը և նրա 13-ամյա դուստրը՝ Ջիանը:

Նշենք, որ WNBA-ի նոր մրցաշրջանը պետք է սկսվեր մայիսի 15-ին, սակայն մեկնարկը հետաձգվել է՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: