Տիգրան Բալայանն ակնկալում է սերտ աշխատանք ՀՀ-ում Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

քաղաքական

Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձել է Նիկո Սխեմերսին Երևանում ՆԹ առաջին ռեզիդենտ դեսպան նշանակելուն:

«Ուրախ եմ տեղեկանալ, որ Նիդերլանդների կառավարությունը որոշել է փորձառու դիվանագետ Նիկո Սխեմերսին նշանակել Երևանում ՆԹ առաջին ռեզիդենտ դեսպան։ Ակնկալում եմ աշխատել սերտ համագործակցությամբ»,- «Թվիթեր»-ում գրառում է կատարել դեսպան Տիգրան Բալայանը: