Առաջիկա 4 օրերին Մոսկվայից Երևան չվերթ չի լինի. դեսպանը հորդորել է չմնալ «Դոմոդեդովոյում»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ռդ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Դեսպանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:

Դեսպանը հորդորել է  քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։