Պուտինը չի մասնակցի Զատկի պատարագին, կմնա տանը, իսկ երեկոյան մոմ կվառի մատուռում. «ՏԱՍՍ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

putin

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի չի մասնակցի Զատկի պատարագին, նա կայցելի Նովո Օգարևոյի իր նստավայրի տարածքում գտնվող մատուռ՝ մոմ վառելու: 

«Նախագահը եկեղեցի չի գնա և տանը կմնա: Ինչպես գիտեք, նա հիմա ապրում և աշխատում է Նովո Օգարեւոյի պետական նստավայրում: Երեկոյան նա մոմ կվառի ոչ մեծ մատուռում, որը գտնվում է պետական նստավայրի տարածքում»,-ասել է Պեսկովը:

Նշենք, որ պանդեմիայի պատճառով եկեղեցու արարողակարգային միջոցառումները, ինչպես Ռուսաստանում, այդպես էլ ամբողջ աշխարհում կատարվում են առանց հավատացյալների, միայն հոգևորականների մասնակցությամբ: