Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով շրջանցել է Իրանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

կորոնավիրուս

Թուրքիան կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվով շրջանցել է Իրանին։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Վարակվածների թիվը հասել է 82 329-ի, այդպիսով երկիրը Մերձավոր Արեւելքում կորանվիրուսով վարակվածների թվով առաջին տեղում է հայտնվել։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոկան։

Վերջին օրերին Թուրքիայում գրանցվել է վարակման 3783 դեպք, իսկ կորոնավիրուսի հետեւանքով մահերի թիվը կազմել է 1890։

Աղբյուրի հաղորդմամբ 1822 մարդ ապաքինվել է, իսկ վերջին օրերին կորոնավիրուսի թեստ են արել 40 520 մարդու։

Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է առաջիկա 15 օրերին 31 քաղաքներ ուղեւորությունների արգելքը երկարաձգելու մասին։