Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մարզիկների համար նախաօլիմպիական ճամբար կանցկացնի

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News       

ծանրամարտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նպատակ ունի Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ մարզիկների համար օլիմպիական ճամբար անցկացնել:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան առաջարկով կդիմի Միջազգային օլիմպիական կոմիտեին: Այն մարզիկներն, ովքեր իրավունք կստանան մասնակցելու խաղերին`կմասնակցեն երեքշաբաթյա ճամբարին: Այդ ընթացքում մարզիկները դոպինգ-թեստեր կհանձնեն: Ու եթե մարզիկներից մեկի դոպինգ թեստը դրական լինի, հնարավոր է ծանրամարտը հանվի Օլիմպիական խաղերի ծրագրից: