Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 160 հազարից ավելի մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News     

կորոնավիրուս
  

Համաձայն Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 160, 7 հազարի։   

Մահացածությունների թվով առաջատարն ԱՄՆ-ն է՝ 38 հազարից ավելի մահվան դեպքով։ Նրանցից 13,1 հազարը մահացել է Նյու Յորքում, որը երկրում կորոնավիրուսի տարածման օջախն է։

Երկրորդ տեղում Իտալիան է՝ 23,2 հազար մահվան դեպքով, նրան հաջորդում է Իսպանիան՝ 20,6 հազար մահացածով։

ԱՄՆ-ն առաջատր է նաև վարակակիրների ցանկում․ այնտեղ գրանցվել է վարակման 735 հազար դեպք։ Դա ավելին է քան Իսպանիայում՝ 194,4 հազար դեպքը, Իտալիայում՝ 175,9 հազար դեպքը, Ֆրանսիայում՝ 152,9 հազար դեպքը, Գերմանիայում՝ 143,7 հազար դեպք միասին։