ՀՀ դեսպանությունը ՌԴ-ում գտնվող, զորակոչիկ ՀՀ քաղաքացիների մասին հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News        

զորակոչ

ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը։ 

«Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։

Տվյալներն ուսումնասիրելուց հետո քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից»,- հայտնել են դեսպանությունից։