Արցախում այսօր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում չի իրականացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News    

կորոնավիրուս
    

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօրվա ընթացքում որևէ քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում չի իրականացվել:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին: