Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1343-ով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News        

կորոնավիրուս

Իրանում կորոնավիրուսով վարակակիների թիվն ապրիլի 19-ի դրությամբ ավելացել է 1343-ով։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։

«Վարակակիրների ընդհանուր թիվը 82.211 է, մահացածների թիվն ավելացել է 87-ով, ընդհանուր՝ 5.118։ Ծանր վիճակում է գտնվում 3.456 անձ։ Ապաքինվածների թիվն ավելացել է 1.036-ով, ընդհանուր՝ 57.023
Մինչ այժմ թեստավորվել է 341․662 անձ»,- հայտնում են դեսպանությունից։