Փարիզում տեխնիկական ջրի խողովակում հայտնաբերվել են կորոնավիրուսի հետքեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News        

Փարիզ

Ֆրանսիայի մայրաքաղաքի  ջրամատակարարման կազմակերպմամբ զբաղվող Eau de Paris լաբորատորիան խողովակներում կորոնավիրուս է հայտնաբերել։ Այդ ջրերն օգտագործվում են փողոցների մաքրման և քաղաքային այլ պահանջների համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Լաբորատորիայի աշխատակիցը հայտնել է, որ վերջին 24 ժամում կորոնավիրուսի աննշան հետքեր են հայտնաբերվել 27 կետերից 4-ն ստուգելիս: Դրանից հետո քաղաքային իշխանությունները, որպես նախազգուշական միջոցառում, անհապաղ դադարեցրել են ողջ ցանցով անցնող ջրի օգտագործումը:

Քաղաքային իշխանությունը հայտնել է նաև, որ ոչ մի վտանգ չկա, որ կորոնավիրուսը կհայտնվի խմելու ջրի խողովակներում։