Վերջին 1 շաբաթում Արցախում գրանցվել է ինքնասպանության և գողության 2-ական դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

 

ոստիկանություն

Արցախի ոստիկանությունը ներկայացրել է հանցագործությունների և դեպքերի վերաբերյալ վիճակագրություն:

«Ապրիլի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ինքնասպանության փորձ կատարելու՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, գողության` 5, զենք զինամթերքի հանձնման` 2, թմրանյութի հայտնաբերման` 1, ինչպես նաև նախկինում կատարված հանցագործության բացահայտման` 2 դեպք»,- տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը: