Վարկերի տույժ-տուգանքների ներման մասին Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

վարկ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից նշելով. «Հեղափոխությունից առաջ և հետո. վարկերի տույժ-տուգանքների ներման մասին»:

Տեսանյութում նշվում է, որ, հեղափոխության օրերին տված խոստման համաձայն, շուրջ 20 հազար վարկառուի տույժերն ու տուգանքները ներվել են. դա կազմում է շուրջ 11,5 միլիարդ դրամ: