Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

եղանակ
Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 19-ի կեսօրից հետո, 20-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 19-ի կեսօրից հետո, 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։