Արքայազն Հարրին և Մեգանը այլևս չեն համագործակցի բրիտանական չորս պարբերականների հետ 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

հարրիմարքլ

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պաշտոնապես հայտարարել են բրիտանական չորս պարբերականների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ իրենց կյանքի մասին կեղծ լուրերի տարածման պատճառով: Խոսքը Daily Mail-ի, Mirror-ի, Express-ի և Sun-ի մասին է: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով ամուսինների նամակը:

«ԶԼՄ-ներն իրավունք ունեն դրական կամ բացասական արտահայտվել դուքսի և դքսուհու մասին, սակայն դա չպետք է հիմնված լինի ստի վրա»,- ասված Է հայտարարության մեջ:

Հարրին և Մեգանը նամակում նշել են, որ ականատես են եղել, թե ինչպես է մարդկանց, այդ թվում՝ նրանց ծանոթների կյանքը փլուզվել միայն նմանատիպ բամբասանքների պատճառով, որոնք թողարկվել են պարբերականների կողմից, որպեսի դառնան եկամտի ավելացման աղբյուր:

Նշենք, որ մարտի 10-ին արքայազն Հարին և կինը վերջին անգամ մասնակցել են հանրային միջոցառումներին, իսկ մարտի 30-ին նրանք հրաժեշտ են տվել Instagram-ի երկրպագուներին: Ներկայումս ամուսինները որդու հետ բնակվում են ԱՄՆ-ում: