Կադիրովը այցելել է կլինիկական հիվանդանոց, շփվել COVID-19-ով վարակվածների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այցելել է Գրոզնիի թիվ 4 կլինիկական հիվանդանոց, որտեղ բուժում են կորոնավիրուսով վարակվածներին:

«Կադիրովը պաշտպանիչ հատուկ կոստյումով շփվել է հիվանդների հետ, ծանոթացել բուժանձնակազմի աշխատանքային պայմաններին»: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունը:

Բուժհաստատության գլխավոր բժիշկը Կադիրովին ներկայացրել է ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ հիվանդների վիճակը գնահատվում է բավարար.

«Այս պահին մեզ մոտ բուժում է անցնում 76 հիվանդ։ Երկուսը միացված են ԻՎԼ ապարատներին: Մյուս հիվանդների մոտ հիվանդությունը ընթանում է առանց բարդությունների», - նշել է նա:

Ըստ բժշկի՝ հիվանդանոցն ապահովված է բոլոր անհրաժեշտ պարագաներով, պաշտպանության միջոցներով և դեղորայքով:

Cтопкоронавирус.рф-ի փոխանցած վերջին տվյալներով՝ Չեչնիայում կորոնավիրուսով վարակման 219 դեպք է գրանցվել, որից 5-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսից վերականգնվել է 23 մարդ: