Disney-ի 100 հազար աշխատակից կորոնավիրուսի պատճառով աշխատավարձ չի ստանա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News       

Walt Disney

Ամերիկյան Walt Disney կորպորացիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին իր ավելի քան 100 հազար աշխատակցի այս շաբաթվանից սկսած աշխատավարձ չի վճարի։  Գրել է РИА Новости-ն։

Ընկերության աշխատակիցների գրեթե կեսի նկատմամբ նման միջոցառումները թույլ կտան Walt Disney-ին ամսական խնայել մինչև 500 մլն դոլար:

Walt Disney-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ-ում իր ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների ապրիլի 19-ից չվճարվող արձակուրդ կուղարկի: Աշխատակիցների ճշգրիտ թիվը չի նշվել։

Ընդ որում, ընկերությունը նշել է, որ աշխատողները կշարունակեն օգտվել բժշկական ապահովագրությունից: Աշխատակիցներն իրավունք կունենան նաև նյութական օգնություն ստանալ 2,2 տրիլիոն դոլարի չափով, պետական փաթեթի շրջանակում:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր անորոշ ժամանակով Կալիֆորնիայի Disneyland և Ֆլորիդայում Disney World թեմատիկ այգիների փակվելու մասին: