Թբիլիսիում ոստիկանի պատահական կրակոցից կին է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News       

Թբիլիսի

Նախօրեին՝ զատկական կիրակի օրը, երեկոյան, հրազենի կրակոցից պատահաբար միջին տարիքի կին է մահացել:

Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի Վաժա-Փշավելա պողոտայում: Կինն իր բնակարանում հեռուստացույց դիտելիս է եղել, երբ փամփուշտն անցել է ապակե պատուհանով ու վիրավորել նրան գլխի հատվածում, կինը մահացել է տեղում: Այս մասին գրել է «Ալիք Մեդիան»։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է անզգուշության հետևանքով սպանություն գործած քաղաքացուն: Վերջինս ոստիկան է,  բնակվում է սպանված կնոջ դիմացի շենքում, Զատիկը նշելիս ալկոհոլի ազդեցության տակ որոշել է մի քանի անգամ կրակել պատշգամբից: