Մեսսին չի ընդգրկվել Իսպանիայի առաջնության երեք լավագույն դրիբլերների ցանկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

մեսսի

Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի ընթացիկ առաջնության լավագույն դրիբլերների ցուցակում զբաղեցրել է չորրորդ տեղը: Այս մասին հաղորդում է OptaJose-ը:

Առաջատարը «Աթլետիկոյի» կիսապաշտպան Թոմաս Պարտեյն է՝ 81,8 % ցուցանիշով: Երկրորդ տեղում է «Վիլյառեալի» կիսապաշտպան Անդրե Զամբո-Անգիսան (8,1%): Լավագույնների եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը (74,5%): Կատալոնական Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին գրավել է չորրորդ հորիզոնականը՝ 67,3% ցուցանիշով:. Հինգերորդ տեղում է «Սևիլիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգան (66,1 %):

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկի պատճառով ամբողջ աշխարհում տեղափոխվում և չեղյալ են հայտարարվում մարզական միջոցառումները: