ԱՀ պարետատունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը համաճարակային իրավիճակը վերահսկել ու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News 

հասարակական

Պարետի ցուցումները պարտադիր են Պարետատան կազմի, պետական կառավարման մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուժերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պարետի մամուլի հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանը:

Նա տեղեկացրել է, որ հանրապետությունում համաճարակային վիճակը վերահսկելի է, և պարետատունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակը վերահսկելի պահելու ուղղությամբ:

«Առայսօր արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի 7 դեպք, ընդ որում երկու քաղաքացիներ արդեն առողջացել են: Այս պահի դրությամբ մեկուսացման համար նախատեսված վայրերում ունենք 25 քաղաքացիներ, իսկ թեստավորումների թիվը 141 է: Ի դեպ, պարետատան թեժ գիծը մեկ օրվա ընթացքում մոտ 40 զանգ է ստանում՝ հիմնականում Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղաշարժերի, բեռնափոխադրումների և այլ հարցադրումներումների վերաբերյալ»,-մասնավորապես ասել է Տ. Աբրահամյանը:

Նշենք, որ ԱՀ պարետատան ստեղծումն ու նրա գործունեությունը բխում է նախագահի՝ ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագրից: Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված պարետատան միջոցով: