Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 100 գրամ մարիխուանա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News 

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, տեղեկություններ էին ձեռք բերել, որ մայրաքաղաքի Արին Բերդի փողոցի բնակիչներից մեկը ապօրինի թմրամիջոց է պահում։ 

52-ամյա տղամարդու բնակարանում  հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով 8 փաթեթ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ բացատրություն է տվել ու հայտնել, որ դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգվածները մարիխուանա են։ Նշանակվել են դատաքիմիական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։