Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի և Դաղստանի սահմանի մոտակայքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

երկրաշարժ

Այսօր 3.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Դաղստանում՝ Վրաստանից 8 կմ հեռավորությամբ: Այս մասին հայտնում է Новости-Грузия։

Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնից հաղորդվում են, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 16:53-ին ռուս-վրացական սահմանից 8 կմ հեռավորությամբ:

Աղբյուրի հաղորդմամբ էպիկենտրոնը գտնվել է 24 կմ խորությամբ: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:

Սահմանն անցնում է Դաղստանի Ցունտինսկի շրջանի և Վրաստանի Կվարելսկի շրջանի միջով: