Ուկրաինայում Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ցեղասպանություն.

Կորոնավիրուսի համաճարակը ընդամենը փոխել է Ուկրաինայում կայանալիք՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ձևաչափը. նախագծերը տեղափոխվել են ինտերնետային տարածք և լրատվամիջոցների դաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:

«Մի շարք քաղաքների փողոցներում կտեղադրվեն բաններներ, բիլբորդներ, սիթիլայթեր եւ այլ տեղեկատվական նյութեր Հայոց ցեղասպանության մասին: Տեղի է ունենալու պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի օնլայն դասախոսությունը։ Բացի այդ, Հայոց ցեղասպանության մասին վիդեոնախագծի ստեղծմանը կմիանան հայ համայնքի մի շարք ականավոր գործիչներ։

Հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհելու ավանդական արարողությունը կանցկացվի կարանտինի բոլոր կանոնները պահպանելով»,- ամփոփել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բերդյանսկի հայերի միությունը խաչքար է տեղադրել:

«Հայտնի է, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրում տեղադրվել է 20 խաչքար:

Հիշեցնենք, որ «Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени» («Շնորհակալություն նորից ծաղկելու հնարավորության համար. հայեր») սոցիալական հոլովակն անցած տարի հեռարձակվել է ուկրաինական ավելի քան 30 հեռուստաալիքներով»,- ասվումէ հաղորդագրության մեջ: