Թրամփը մտադիր է ժամանակավոր դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ. պատճառը պանդեմիան է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

թրամթ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի Միացյալ Նահանգներ։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիայով ստեղծված իրավիճակն է:

«Անտեսանելի թշնամու կողմից հարձակման լույսի ներքո, ինչպես նաև ելնելով մեր հրաշալի քաղաքացիների աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությունից՝ կստորագրեմ հրաման՝ դեպի Միացյալ Նահանգներ միգրացիայի ժամանակավոր դադարեցման մասին»,-Թրամփը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 794,117 է, զոհերինը՝ 42,522, ապաքինվել է 72,389 մարդ: