Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 408-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News        

կորոնավիրուս

Ապրիլի 21-ի առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 408: Այստեղից պաշտոնապես բուժված է համարվում 95 պացինետ: Վրաստանում կորոնավիրուսից այս պահի դրությամբ մահացել է 4 մարդ: Գրել է «Ալիք Մեդիան»։

Արտերկրից կորոնավիրուսով վարակված Վրաստանի 3 քաղաքացի է տեղափոխվել հայրենիք բուժման նպատակով:

Կարանտինային գոտում է գտնվում 4779 քաղաքացի: Հատուկ ստացիոնար վերահսկողության տակ է 561 պացիենտ:

Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 312 պացիենտ: