«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News        

Իրինա

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Իրինա Պարույրի Հովհաննիսյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Իրինա Հովհաննիսյանը 2009-ին ավարտել է «Գալիք» համալսարանը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում։
2018-ին վերապատրաստվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հանրային քաղաքականություններ և շահերի պաշտպանություն կրթական ծրագրով: Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ալբանիայում։

Աշխատանքային գործունեություն

2014 թվականից հանդիսանում է «Աստղացոլք» ՀԿ նախագահ,
2011-2014 թթ․ – «World Vision international organization» կազմակերպության Ճամբարակի տարածաշրջանային զարգացման ծրագրի թիմի ղեկավար,
2009-2011 թթ․ – «Աստղացոլք» ՀԿ-ի դրամաշնորհների կառավարիչ,
2005-2008 թթ․– Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար,
1996-2004 թթ․ – «Հայաստանի հեռախոսային ցանցեր» ՓԲԸ կադրերի բաժնի պետ: