Հայաստան կբերվի ատոմային մեթոդների հիման վրա ստեղծված 2000 թեստ. Ավետ Ադոնց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ավետ

Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրվող 1.1 մլն դոլարն ավելացրել է 600 հազար դոլարով:

Ընթացքի մեջ է 6 մլն դոլար արժողությամբ օգնության ևս մեկ ծրագիր ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կողմից, համաձայն որի՝ Հայաստան կբերվեն նոր տիպի 2000 թեստեր:

«Ատոմային մեթոդների հիման վրա ստեղծված նոր թեստեր են, որոնք մի քանի ժամվա ընթացքում տալիս են թեստավորման արդյունքները»,-ասել է Ավետ Ադոնցը, ապա հավելել, որ Հնդկաստանի գործընկերները ևս դեղորայքի մասով օգնություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել: