Ապրիլի 20-ից արգելվում է սահմանի անցակետերով Արցախի քաղաքացիների ելքը. կան բացառություններ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ԱՀ Պարետի 20.04.2020թ. N 8 որոշման վերաբերյալ պարզաբանումներ:

Ապրիլի 20-ին Արցախի պարետը որոշում է ստորագրել՝ արգելելով պետական սահմանի անցակետերով Արցախի քաղաքացիների ելքը:

Պարետի որոշման մեջ նաև այն դեպքերն են առանձնացվում, որոնց համար բացառություն է արվելու: ԱՀ պարետային աշխատակիցը թվարկել է այդ բացառությունները: