Դավիթ Տոնոյանը հարգանքի տուրք է մատուցել ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

1

ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Թաթուլ Կրպեյանի հիշատակին։ Այդ մասին հայտնում է ՊՆ-ն։

Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ ապրիլի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ազգային հերոսի անունը կրող զբոսայգի, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Թաթուլ Կրպեյանի կիսանդրու մոտ։

1