ՌԴ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5 642 նոր դեպք. վարակակիր է 52 763-ը. օպերշտաբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ռդ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում աճել է 5 642-ով՝ կազմելով 52 763 մարդ երկրի բոլոր շրջաններում: Այս պահին վերականգնվել է 3 873 մարդ, կորոնավիրուսից մահացել է 456-ը: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել են օպերատիվ շտաբից:

«Մեկ օրում ՌԴ-ում մահացել է կորոնավիրուսով 51 հիվանդ, մահերի ընդհանուր թիվը կազմում է 456 մարդ: Նոր գրանցված դեպքերից 2 567-ը (45,5%) ակտիվորեն բացահայտվել են առանց կլինիկական դրսևորումների»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ:

Շտաբի փոխանցած տեղեկություններով՝ մեկ օրվա ընթացքում 31 տարածաշրջանում վերականգնվելուց հետո դուրս է գրվել 427 մարդ, այդ թվում՝ 219-ը՝ Մոսկվայում, 39-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 28-ը՝ Բրյանսկի մարզում և 22-ը՝ Մարի Էլ Հանրապետությունում: