Այս ժամանակահատվածում Հ1-ը քաղաքային իշխանության մասով ավելի պրոիշխանական էր,քան նախկինում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

քաղաքական

Այս ժամանակահատվածում Հանրայինը գոնե քաղաքային իշխանության մասով այն շատ ավելի պրոիշխանական էր, քան նախկինում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես հրաժարվում եմ հավատալ այս լուրին: Չեմ պատկերացնում, թե առանց Պետրոսի հանրայինի լուրերը ի՞նչ անկողմնակալություն կցուցաբերեն:

Իսկ, եթե ուզում եք առանց հումորի կարծիք հայտնեմ որպես երկու տարբեր ղեկավարությունների օրոք Հանրային այցելած գործիչ, ապա ասեմ, որ այս ժամանակահատվածում գոնե քաղաքային իշխանության մասով այն շատ ավելի պրոիշխանական էր, քան նախկինում: Եվ ես դա առանձին լրագրողների հետ երբեւէ չեմ կապել եւ սիրով համագործակցել եմ բոլորի հետ:

Եթե նախկինում սրա մասին բարձրաձայնած չլինեի, հիմա չէի գրի` հաշվի առնելով, որ աշխատանքից ազատումը ամեն դեպքում տհաճ երեւույթ է: Բայց պարբերաբար խոսել եմ այն մասին, որ տեսնում եմ հետընթաց, ուստի հույս ունեմ, որ այդ հետընթացը այսպիսով կդադարի»: