Փուլային լուծման տարբերակը խոստում է՝ տարածքների դիմաց․ Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

քաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի դեպքում հնարավոր սցենարներին: Ըստ քաղաքագետի՝ փուլային տարբերակը խոստում է՝ տարածքների դիմաց: 

«Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.

Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։

Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ ռազմական գործողություններ չեն լինի, խաղաղապահներ կներգրավվեն, փախստականները կվերադառնան, համատեղ բնակության ծրագրեր կիրականացվեն և անորոշ ժամանակ անց տեղի կունենա հանրաքվե (երբ կողմերը վերջապես գան համաձայնության մասնակիցների թվի, նրանց իրավահաջորդների և այլ հարցերի շուրջ)։ Այսինքն՝ խոստում տարածքների դիմաց։

Հիշում եմ նաև Ռուսական կողմի մշտական դժգոհությունն առ այն, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն խոստացել էին չմեծացնել դաշինքը դեպի Ռուսաստանի սահմաններ, բայց խոստումը չէին պահել։

Դե պարզ է չէ՞, որ մի քանի տարուց ոչ Պուտինա լինելու, ոչ Թրամփ, ոչ Մակրոն, ոչ էլ երաշխիքի կտրոն»։