Լուկաշենկոն մեղադրում է Ռուսաստանին հնդկաձավար չմատակարարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվել է երկրին հնդկաձավար վաճառել: Այս մասին հաղորդում է Gazeta-ն:

Բելառուսի Մոգիլյովի մարզ կատարած այցի ընթացքում Լուկաշենկոն տարածաշրջանի ղեկավարից հետաքրքրվել է ցանքատարածությունների ընթացքի մասին: Նա հատուկ ուշադրություն է դարձրել հնդկաձավարի մշակմանը՝ կոչ անելով այն արտադրել բավարար քանակությամբ:

«Ռուսները հրաժարվել են մեզ հետ աշխատել, ինչպես որ արել էին նույնը խորհրդային ժամանակներում, երբ շատ հնդկաձավար էինք գնում. այնտեղ ավելի շատ է աճում, քան մեզ մոտ», նշել է Լուկաշենկոն: