Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

հասարակական

 

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 20-ին, ժամը 15.20-ին, Ծարավ աղբյուրի փողոցից բերման են ենթարկել 22-ամյա Անդրանիկ Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: