ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
59 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է ռուս ռեժիսոր Իվան Շեգոլևը: Այս մասին հայտնում է կինեմատոգրաֆիստների միության մամուլի ծառայությունը: Ապրիլի 10-ից բժիշկները պայքարում էին ռեժիսորի կյանքի համար, սակայն նրանց չհաջողվեց փրկել վերջինիս կյանքը: Նրա վիճակն այս օրերին շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր:
«Իր կյանքի ընթացքում Իվան Շեգոլևը երկար ժամանակ և հաջողությամբ աշխատել է կինոյում և հեռուստատեսությունում, նրա ծրագրերում մշտապես եղել են հետաքրքիր նախագծեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նա այնպիսի նախագծերի ռեժիսոր է եղել, ինչպիսիք են «Ամերիկացի պապիկ» «Գրեթե ընտանեկան դետեկտիվ», «Հանցագործությունը կբացահայտվի» և մի շարք գործեր: