Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահե Ջիլավյանին շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Վահե Ջիլավյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ», - ասված է որոշման մեջ: