Մեկնարկել է Մնացականյանի և Մամեդյարովի տեսակոնֆերանսը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

զոհրաբյանմամեդյարով

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդության և մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։