Ակնկալվում է, որ շուտով Հայաստան կհասնի Հնդկաստանից ուղարկված բժշկական օժանդակություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ագնախարարներ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Այս մասին Ջայշանկարը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: Նա տեղեկացրել է նաև, որ շուտով Հայաստան կհասնի Հնդկաստանից ուղարկված բժշկական օժանդակությունը։

«Քննարկեցինք մեր բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, նույնիսկ այն ժամանակ, երբ պայքարում ենք կորոնավիրուսի խնդրի դեմ»,- ասված է գրառման մեջ։

Հնդկաստանի ԱԳ նախարարը նաև փոխանցել է իր գնահատանքի խոսքերը Հայաստանում գտնվող հնդիկ ուսանողների նկատմամբ տարված հոգատարության համար: