Վեհափառին թիրախավորում չի եղել, մեր ջանքներն ուղղված են ամուր եկեղեցի ունենալուն․ Բոշյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

 

Հեղափոխությունից հետո նախկիններին ժամանակ էր տրված նոր պայմաններում ցույց տալու աշխատելու իրենց կարողությունները, բայց եղան պաշտոնյաներ, որոնք հնարավորությունը չօգտագործեցին։ Նրանք խորը լուսանցքներում պետք է հայտնվեն։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։

Պատգամավորի խոսքով՝ քաղաքական կենտրոններից բարձրացված աղմուկը վկայում է այն մասին, որ մի գործընթաց է սկսվել, որից հետո քաղաքական դաշտը մաքրվելու է։ 

Խոսելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ բարձրացված աղմուկի մասին՝ Բոշյանն ասել է, որ իշխանությունները նպատակ չեն հետապնդում հարվածել Եկեղեցուն կամ Վեհափառին՝ ընդգծելով, որ իրենց ձգտումն ուժեղ Հայ Առաքելական Եկեղեցի ունենալն է։

Մանրամասները՝ տեսանյութում։