Հուսադրող է ինքնախոստովանական այն տեմպը, որով ՀՀԿ-ն առաջ է շարժվում. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Thumbnail

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրում է.

«Կարդացի ՀՀԿ-ի անչափ մտահոգ հայտարարությունը Արցախի հարցի վերաբերյալ։

Ողջունելի է, որ վերջապես ՀՀԿ-ն հետ է կանգնում ղարաբաղյան խաղաղ գործընթացի շրջանակներում գոյություն ունեցած այն փաստաթղթից, որի շուրջ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը վարել է բանակցություններ և որը, իր իսկ խոստովանությամբ, պատրաստ է եղել ընդունել:

Սա, ինչ խոսք, հայրենանվեր գործ է, որը կարող է էլ ավելի ամրապնդել հայկական կողմի դիրքերը խաղաղ գործընթացում:

Հիրավի, հուսադրող է ինքնախոստովանական այն տեմպը, որով ՀՀԿ-ն առաջ է շարժվում։ Եթե այսպես շարունակվի, հույս կա, որ հաջորդ տարի ՀՀԿ գործադիր մարմինը կդատապարտի կաշառակերությունը, հաջորդ տարի՝ ընտրակեղծարարությունը, հաջորդ տարի՝ Սերժ Սարգսյանին, հաջորդ տարի՝ ինքն իրեն»։