Երևանի Հաղթանակ կամրջի վրա ինքնասպանության փորձ է կանխվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

հաղթ

Ապրիլի 22-ին՝ ժամը 01:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են Գուրգեն Գ.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: